«Կարծում եմ, որ պարոն Չավուշօղլուն անկեղծ չէ, որովհետեւ այն, ինչ նա ասում է, այդպես չէ: Իրականում Բյուրոն իրավունք ուներ որոշում կայացնելու, որ նման հանձնաժողովի անհրաժեշտություն այլեւս չկա, եւ դա ամենեւին չէր խախտի Վեհաժողովի բանաձեւը, որովհետւեւ Բյուրոյի նման որոշումները ներկայացվում են Վեհաժողովի հաստատմանը` հերթական նստաշրջանի ժամանակ»,-«Ժողովուրդ»-ին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ԵԽԽՎ նախագահին: Վերջինս թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ ԵԽԽՎ-ի ԼՂՀ հարցով հանձնաժողովը թուրքական նախագիծ չէ, եւ որ ինքն այդ մասին ասել է նաեւ Երեւանում` նշելով, որ «մի՛ խաբեք ձեր ժողովրդին»:
ԹՈՒՐՔԱԿԱՆ Է, ԹՈՒՐՔԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ