«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ սիրիական Ռաքքա քաղաքում ռազմական ինքնաթիռ են խոցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինքնաթիռի պատկանելիության և տեսակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ինչպես նաև տեղեկություն չի ստացվել օդաչուների ճակատագրի մասին: