Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք: Երևանցի հյուրերը հանդիպել են Սևանում բնակվող հաշմանդամություն ունեցող մի խումբ անձանց , ծանոթացել նրանց սոցիալական պայմաններին և ցուցաբերել սոցիալականաջակցություն: Ծրագիրը լինելու է շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն