ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Պան Գի-­մունի այցը հետաձգվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ­ ի գլխավոր քարտուղար Բան Կի-­մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: «Արմենպրես»­-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ­ ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ`ավելի հրատապ գործերի պատճառով, նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,-­տեղեկացրեց Արմինե Հալաջյանը` հղում անելով ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկությանը:

Հիշեցնենք, որ Բան Կի-­մունը Հայաստանում պաշտոնական այցով պետք է լիներ ապրիլի 25­-ին: Նա ապրիլի վերջին ծրագրում էր առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:




Լրահոս