Հուսով եմ` հաստ շրթունքներով «փուչիկ» աղջիկները մի օր «կպայթեն» ու կհեռանան էկրաններից. Էվա Խաչատրյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Ֆուլ հաուս» հեռուստանախագծերից եւ «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից, այժմ ներգրավված է Մկրտիչ Արզումանյանի եւ Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ նոր` «Պլյուս-մինուս» շոու-ներկայացման մեջ (ռեժիսոր` Կարապետ Բալյան):

13115659_1109369945786571_1665282534_n
Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ներկայացման շրջանակում լինելու են 8-9 սքեթչեր, եւ ինքը լինելու է, այսպես ասած, «շոուի աղջիկը»: Մեր այն հարցին, թե հումորային այս դերերը որքանով են կապված «Ֆուլ հաուս»-ի շրջանակում իր մարմնավորած կերպարի հետ, Էվան պատասխանեց. «Նմանություն դժվար թե կարողանք գտնել: Թող մեծամտություն չհնչի, բայց, առհասարակ, իմ կերպարները միմյանց չեն կրկնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր սերիալներում ու ֆիլմերում դերակատարների վիզուալ փոփոխությունները շատ դժվարությամբ են արվում, փոխարենը ռեժիսորները նախընտրում են կանչել մեկին, ով կխաղա ինքն իրեն եւ կփոխանցի իր իսկ խարակտերը»:

Էվան նաեւ տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Տալինից, որտեղ նկարահանվում էր ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Հայրեր» ֆիլմում: Այն ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որտեղ Էվան մարմնավորում է մահմեդական մի կնոջ, ավելի կոնկրետ` պարսկուհու. «Իմ կերպարին գողացել են եւ դարձրել մահապարտ: Նրան կարող են օգտագործել անգամ տեռոր իրականացնելու համար: Այս դերն ինձ համար բավական հետաքրքիր էր, հատկապես որ ռեժիսորի աշխատանքը համակարգված էր ու հստակ: Նկարահանումները դեռ չեն ավարտվել, դրանց վերջնական փուլը, հնարավոր է, իրականացվի Երեւանում»,- նշեց նա:

13106091_1109369949119904_1987574815_o

13101250_1109369939119905_1638632323_n
Հարցին, թե արդյոք սերիալներում նկարահանվելու նոր առաջարկներ ունի, Էվան պատասխանեց. «Վերջերս առաջարկներ ընդունելիս շատ զգուշավոր եմ դարձել: Ինձ համար կարեւոր է պրոդուկտի որակը եւ ոչ քանակը: Այլապես հիմա ամենատարբեր նախագծերի շրջանակում կարելի է հանդիպել ոչ պրոֆեսիոնալների: Հույս ունեմ, որ մի օր լավ դերասանը կունենա իր տեղը եւ հաստ շրթունքներով «փուչիկ» աղջիկները կպայթեն ու կհեռանան էկրաններից»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս