Ահաբեկչություն Հոմսի մերձակայքում. կա 12 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մայիսի 5­-ին ականապատված ավտոմեքենա են պայթեցրել Էլ Մուհրիմ Էլ Ֆաուքանի քաղաքում, որը գտնվում Է Հոմսից 45 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը: Ինչպես հայտնել Է նահանգի նահանգապետ Թալյալ ալ Բարազին, պայթյունից հետո հրապարակում հավաքված բազմության մեջ մոտոցիկլետով մխրճվել Է երկրորդ ահաբեկիչը:

Նա գործի Է դրել եւս մեկ պայթուցիկ սարք: Նահանգապետի տեղեկությունների համաձայն՝ «կրկնակի ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը շարունակում Է աճել: «Այս պահի դրությամբ զոհվել Է 12 խաղաղ բնակիչ, առնվազն 40­-ը վերքեր են ստացել»,­ ընդգծել Է ալ Բարազին: Նրա խոսքով՝ ահաբեկիչները հարձակումը կատարել են առավոտյան, երբ հրապարակում երթուղային տաքսիներ նստող բազմաթիվ սովորողներ ու պետական ծառայողներ են եղել: Հասցվել Է նաեւ նյութական վնաս:

SANA լրատվական գործակալության տեղեկություններով՝ ԻՊ­-ի ելուզակները պարբերաբար Հոմսի (Դամասկոսից 165 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա բնակավայրերի խաղաղ բնակիչներին գնդակոծում են ռեակտիվ սարքերից եւ ականանետներից: «Վերջին ժամանակներս նրանց զոհ են դարձել տասնյակ մարդիկ, ներառյալ կանայք ու երեխաներ»,­նշում Է SANA­ն, -հաղորդել Է ՏԱՍՍ­-ը:




Լրահոս