Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում դպրոցի տնօրինությունը կարող է չընդունել երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որոնք են երեխային դպրոց չընդունելու կոնկրետ պատճառները: Ո՞ր դեպքերում տնօրինությունը կարող է երեխային չընդունել դպրոց:

Անահիտ Պողոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:

Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Երեւանում գործում է 273 հանրակրթական հաստատություն, որոնցից 235-ը պետական են (այդ թվում՝ 216-ը՝ ընդհանուր հանրակրթական, 6-ը՝ մասնագիտացված հանրակրթական եւ 13-ը՝ հատուկ հանրակրթական), իսկ 38-ը՝ ոչ պետական (այդ թվում՝ 37-ը՝ ընդհանուր հանրակրթական եւ 1-ը մասնագիտացված հանրակրթական):




Լրահոս