Վարչապետի այդ քննարկումներին մասնակցում ենք, որ ինչ անենք. Արմեն Մարտիրոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին կայացած կառավարության նիստում հայտարարել էր, որ արդեն այսօր մեկնարկելու էին պարբերական շաբաթական քննարկումներ՝ ուղղված կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք կուսակցությունից որեւէ մեկը մասնակցելու է այդ քննարկումներին:

«Այդ քննարկումներին մասնակցում ենք, որ ինչ անենք: Ամեն ինչ նույնն է մնացել. ի՞նչն է փոխվել, որ մասնակցենք: Ժամանակին առաջարկեցինք՝ եթե ուզում եք կոռուպցիայի դեմ պայքարել, հակակոռուպցիոն մարմին ստեղծեք, որը կազմված կլինի ընդդիմությունից եւ հասարակական կազմակերպություններից որպես հակակշիռ իշխանությանը, չլսեցին, էլի վարչապետի գլխավորությամբ ինչ-որ մարմին ստեղծեցին, այսինքն՝ իմաստ չկա»:




Լրահոս