«Վանոյի Արտակ»-ը երկու ամսով կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Գալստյանը` Վանոյի Արտակը, երկու ամսով կալանավորվել է: Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:  Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:

Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում նշեց Վանոյի Արտակի պաշտպան Սուսաննա Սարգսյանը: Նա նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան:

Գալստյանը ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կասկածվում է 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյաի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեջ:




Լրահոս