Մայիսի 31-ին, ժամը 14.00-ին ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների և «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում կբացվի ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը /հասցե՝ Խանջյան 50/:
Ձեռնարկի նպատակն է համախմբել հայ արվեստագետներին Երեւանում, ճանաչելի դարձնել ժամանակակից լուսանկարչությունն ու հեղինակներին, ինչպես նաեւ ներկայացնել մեր ազգի խորհրդանիշ Արարատ լեռը հայ արվեստագետների ամենատարբեր ընկալումներով: Մասնակիցներն են հայ լուսանկարիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից:
Ցուցահանդեսը նպատակ ունի նաեւ սեպտեմբերին ներկայացվելու Արցախում: