«Եթե տեղ եք փնտրում մահանալու համար, Մարսը վատ տարբերակ չէ». ինը տարի անց SpaceX-ը մարդկանց կտեղափոխի Մարս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկացի գործարար, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը համոզված է, որ ինը տարի անց մարդիկ կկարողանան SpaceX-ով թռչել Մարս:

«Եթե ամեն ինչ գնա համաձայն ծրագրի, կկարողնանք ծրագիրն իրագործել 2024-2025-ին»,- Fox News-ին փոխանցել է Մասքը:

Մասքը հայտարարել է, որ 2016-ի սեպտեմբերի վերջին Մեքսիկայում կայանալիք տիեզերագնացության հարցերով միջազգային համաժողովում պատրաստվում է ճարտարապետական մի ծրագիր ներկայացնել:

Նա նաև ցանկություն է հայտնել մահանալ Մարսի վրա: «Եթե տեղ եք փնտրում մահանալու համար, Մարսը վատ տարբերակ չէ»,- ասել է Մասքը:




Լրահոս