Ռաֆայել Նադալ Պառեռա իսպանացի թենիսիստ է։ Ծնվել է 1986թ.ի հունիսի 3-ին Իսպանիայի Մանակոր քաղաքում:
Մենախաղի արդյունքներով եղել է աշխարհի առաջին ռակետ 2008-ի օգոստոսի 18-ից մինչև 2009-ի հուլիսի 5-ը և 2010-ի հունիսի 7-ից մինչև 2011-ի հուլիսի 4ը։ 2008-ին՝ մենախաղի օլիմպիական չեմպիոն։ Տարբեր տարիներին Մեծ սաղավարտի մրցախաղերին հաղթել է 13 անգամ։ Աշխարհում միակ թենիսիստն է, որին շնորհել են «Կարմիր սաղավարտ», կոչումը։ Չորս տարի անընդմեջ հաղթել է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում (Ռոլանդ Գարոս)։ Ավելի լավ հանդես է գալիս կավե կորտերի վրա, 2014 փետրվարի 24-ի ATP ցուցանիշներով կավե կորտի վրա ունեցած 318 խաղից հաղթել է 297-ում՝ 93, 04%, 64 մրցաշարերից հաղթել է 43-ում։ Պատմության մեջ Ռաֆայելը համարվում է կավե կորտերի վրա հանդես եկած լավագույն թենիսիստը, նրան անվանում են «Հողածածքի արքա»։
Ռաֆայել Նադալը իր պրոֆեսիանալ կարիերան սկսել է 2001-ին։ 2002-ին ITF-ի մրցաշարերում հաղթել է վեց։ 15 տարեկանում նա Իսպանիայի Մալյորկա քաղաքում անցկացվող ATP-ի մրցաշարում տոնում է իր դեբյուտը։ Առաջին իսկ խաղի ընթացքում 6-4, 6-4 հաշվով նա հաղթում է պարագվայցի թենիսիստ Ռամոն Դելգադոյին։
2005 Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում Նադալը 4-րդ փուլում պարտություն կրեց Լլեյտոն Խյուիտից։ Երկու ամիս անց Մայամիի թենիսի մրցաշարում նա դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ հինգ սեթում պարտվում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Ֆեդերերի հետ Նադալի առաջին երկու խաղերը մասնագետները անվանեցին սենսացիա։ Հաջորդ մրցաշրջանում նա գերիշխում է կավե կորտերում և անընդմեջ տանում 24 հաղթանակ, որը աննախադեպ էր։ Բարսելոնայում անցկացվող «Torneo Conde de Godó» մրցաշարի եզրափակչում Ռաֆայելը հաղթում է Գիլերմո Կորիուին, այնուհետև Մոնտե-Կարլոյում ընթացող մրցաշարում։ Այս հաղթանակներիը բարձրացրեցին նրան АТР վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնական։