Գվարդիոլան արգելք է դրել Նավասի տրանսֆերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթի»-ի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությունից պահանջել է թույլ չտալ կիսապաշտպան Խեսուս Նավասի` թիմից հեռանալը:

Բանն այն է, որ 30-ամյա ֆուտբոլիստը ծրագրել էր նոր մրցաշրջանում վերադառնալ «Սևիլյա», իսկ անգլիական ակումբի ղեկավարությունն էլ դեմ չէր այդ տեղափոխությանը, քանի որ նրա պայմանագրի ժամկետը սպառվում է 2017 թվականի ամռանը:

Սակայն գործին միջամտել է Գվարդիոլան, ով հայտնել է, որ առաջիկա մրցաշրջանում հույսեր է կապում Նավասի հետ:




Լրահոս