Հայկական արտադրության սմարթֆոններն արդեն հասանելի են սպառողին և բավականին մատչելի են՝ համեմատած նույն ֆունկցիաներն ունեցող շուկայում առկա այլ հեռախոսների հետ: Հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 6-ին` «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում:
Նշենք, որ հեռախոսների արժեքը տատանվում է 50-150 հազար դրամի սահմաններում: Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել է նաև հայկական արտադրության ռոբոտը, որն աշխատում է բացառապես «Արմֆոնով»: «Արմֆոն» հեռախոսները հնարավոր է գնել «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից: