Այսօր՝ հունիսի 8-ին ժամը 12.10-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա հայտնաբերվել է մահացած տղամարդու դի:
ArmLur.am-ի հետ այս մասին զրուցեց Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը :
Ղազարյանը պատմեց, որ մահացածը Իջևանի բնակիչ է: Մեր զրուցակցի փոխանցմամբ` հանգուցյալի անունը Սամվել է: Սամվելը 55 տարեկան է, զբաղվում է առևտրով, ունի կին և երեխաներ:
Սամվելը բարձրացել է գյուղապետարանին մոտ գտնվող ընկույզի ծառը` ընկույզ հավաքելու, որպեսզի վաճառի, սակայն չնկատելով էլեկտրալարերը` հոսանքահարվել է և, ընկնելով, կախվել է ծառի ճյուղերից: Գյուղացիները նկատելով մահացածին` շտապել են օգնության, կանչել են շտապ օգնություն , բայց Սամվելն արդեն մահացած է եղել:
Լիդա Եղիազարյան