«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն վճարում: Երեկ այս առթիվ ստացած ահազանգի հեղինակն ասաց, որ «հրահանգավորումն արել է ՀՀ վարչապետը»: Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել Կառավարության մամլո խոսնակ Արամ Անանյանից, որը խորհուրդ տվեց լուրը ճշտել ակադեմիայից: Այստեղ էլ տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Ինգա Զոհրաբյանն ասաց, որ ֆինանսավորումը ԳԱԱ-ի համար արդեն պատրաստ է, եւ մարդիկ աշխատավարձերը առաջիկա մի քանի օրերի ընթացքում կստանան: Մեզ հաջողվեց պարզել, որ չի բացառվում, որ աշխատավարձերի ուշացումները կապված են ԳԱԱ տարբեր ինստիտուտներում ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված ստուգումների հետ, որի ընթացքում, ասում են, բավականին աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ