Ինչպե՞ս լուծվեց Աբովյանի պետական քոլեջի երիտասարդ նկարիչների պրակտիկայի` դժվար կազմակերպվող խնդիրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսանողներն իրենց կտավներում «բացահայտեցին» Ծաղկաձորը: Հունիսի 10-12-ը ՀՀ ԿԳՆ Աբովյանի պետական քոլեջի 40 ուսանողներ 3 մանկավարժների ղեկավարությամբ բնության գրկում անցկացրին «Ամառային պլենեռ» խորագրով ուսումնական պրակտիկա: Ստեղծագործական 3 օրերի ընթացքում  ուսանողներն իրենց պատկերացումներն ու տրամադրությունները կտավին հանձնեցին Ծաղկաձորի տեսարժան վայրերում` Կեչառիսի վանական համալիրում,  ճոպանուղու, «Սպորտ բազայի» 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում:

Ուսումնական պրակտիկայի հարցի լուծումը ներկայումս դժվար կազմակերպվող խնդիր է, ուստի ուսանողների համար «Ամառային պլենեռը» կազմակերպվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և քոլեջի ուսանողական խորհրդի հետ համագործակցությամբ:

08ab7a78-0864-4ae3-9353-acb737acae5c

ՀՀ ԿԳՆ Աբովյանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սողոմոնյանը կարևորեց այն, որ ապագա նկարիչներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին բնության  գրկում. «Ապագա նկարիչները ձեռք բերեցին նկարչական փորձ, հարստացրին իրենց գունային զգացողությունը, հեռանկարի ընկալումը: Պլենեռները պարտադիր և անհրաժեշտ են, որոնք նախատեսված են ծրագրով: Երիտասարդ նկարիչը պետք է զգա բնությունը, տեսնի, առնչվի բնական գույների հետ, այլապես նա լավ արվեստագետ դառնալ չի կարող»:

c5c73cdd-a97e-43df-a0a9-78a636192436

Անդրադառնալով ուսումնական պրակտիկայի կազմակերպման խնդիրներին`պարոն Սողոմոնյանը փոխանցեց. «Ժամանակին երիտասարդ նկարիչների պրակտիկան կազմակերպվում էր արտերկրում, քաղաքից դուրս: Վաղուց այդ ավանդույթը վերացել է, ուստի այժմ հիմնադրամի աջակցությամբ Աբովյանի պետական քոլեջը փորձում է վերականգնել այդ գեղեցիկ ավանդույթը: Մեր ուսանողները սովորում են հիմնականում պետպատվերի շրջանակներում, ուստի երեխաների պրակտիկան պետք է կազմակերպվի քոլեջի միջոցներով: Այստեղ է, որ մեծ է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դերակատարությունը»:

Նշենք նաև, որ ապագա նկարիչները Ծաղկաձորում հնարավորություն ունեցան մասնագիտական խորհուրդներ ու հմտություններ ստանալ հայտնի արվեստագետներից, որոնք այցելել էին պլենեռի մասնակից ուսանողներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս