Ուժգին կարկուտն ու հորդառատ անձրևներն այս գիշեր ողողել են Վրաստանի Բորժոմի կուրորտային քաղաքն ու մեծ վնաս հասցրել գյուղատնտեսությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ ողողվել են քաղաքի կենտրոնական փողոցները, բնակելի տների առաջին հարկերը, տապալվել են ծառերը, վնասվել են մեքենաները:
Վրացական հեռուստաալիքների տեղեկություններով՝ կարկուտը հարվածել է նաև Բորժոմիի հարակից գյուղին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Այգիներն ու բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են Գորիի շրջանում:
Վրաստանի իշխանությունները սկսել են հաշվել վնասի չափը: