Դեմոկրատական կուսակցության սենատոր Քրիս Մերֆին 14 ժամ 50 րոպե փորձել է համոզել ԱՄՆ Կոնգրեսին զենքի վաճառքի արգելման մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, փոխանցում է Associated Press-ը:
«Ես հպարտությամբ հայտնում եմ, որ 14 ժամ քննարկումից հետո մենք կքվեարկենք, որպեսզի փակվի ահաբեկչության հարցն ու հավելյալ միջոցներ ձեռնարկվեն զենքի վաճառքն արգելելու հարցում»,-Թվիթերի իր էջում գրել է սենատորը:
Ամբիոնից Մերֆին հայտարարել է, որ չի լքի ամբիոնը՝ մինչև ժողովրդավարներն ու հանրապետականները օրինագծի շուրջ համաձայնության չգան:
Քննարկումը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին: Հունիսի 2-ին Օռլանդոյի գեյ ակումբում 50 մարդ սպանվեց: