Կոնսենսուսի արդյունքում որոշ խնդիրներ լուծում չեն ստացել. ՀԿ-ների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Մենք՝4+4+4 ձեւաչափով քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը զգալի hետընթաց է նախկին ընտրական օրենսգրքից ժողովրդի կամքի ազատ ձեւավորման եւ արտահայտման, հավասար ընտրական իրավունքի ապահովման եւ արդյունավետ պաշտպանության, ինչպես նաեւ ընտրական գործընթացի թափանցիկության եւ հանրային վերահսկողության արդյունավետության առումով:

Գտնում ենք, որ «Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական – տեխնիկական մեխանիզմների» վերաբերյալ իշխանական եւ ոչ իշխանական կուսակցությունների միջեւ համաձայնությամբ սահմանված առաջարկություններով վերոնշյալ հիմնախնդիրները  լուծում չեն ստացել, թեեւ այդ համաձայնությամբ նախատեսված որոշ տեխնիկական փոփոխություններ կարելի է դրական զարգացում համարել 2016թ. մայիսին ընդունված ընտրական օրենսգրքի կարգավորումների համեմատ: Մասնավորապես կարեւորում ենք,

• ցուցակների մաքրմանն ուղղված մեխանիզմների ներդրումը՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ստանալու նպատակով նախագրանցման համակարգիմիջոցով (նույնականացման քարտերի տրամադրում 10 մատնահետքերի հանձնմամբ, ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցի ստեղծում), որը մասամբ կարող է լուծել ընտրողների ուռճացված ցուցակների խնդիրը,

• ընտրատեղամասերում նկարահանումների, ինչպես նաեւ՝ ուղիղ հեռարձակումների կազմակերպման հնարավորությունը:

Իրական արդյունավետություն ապահովելու նկատառումներով գտնում ենք, որ հիշյալ մեխանիզմները պետք է լրացուցիչ կատարելագործվեն: Այս պահին, խնդրահարույց է ընտրողների նույնականացման ընթացքում մատնահետքերի ինֆորմատիվության ու դրանց ճանաչման հետ կապված խնդիրների չարաշահման հավանականությունը եւ տեսանկարահանումների որակն ու տեսանյութերի տրամադրման ընթացակարգը, որոնք չի նախատեսվում սահմանել օրենքով:

Ինչ վերաբերում է ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու եւ քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու  նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվող իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ համատեղ հանձնաժողովին, ապա այս նախաձեռնությունը, եւ հատկապես դրա գործունեության արդյունավետությունը ներկա փուլում գնահատել հնարավոր չէ:

Քվեարկությանը մասնակցած անձանց հերթական համարներով էլեկտրոնային գրանցման սարքերի տրամադրած տեղեկանքները, որոնք առաջարկվում են որպես քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների մատչելիության հարցի լուծում, հեռու են տվյալ  պահանջի ամբողջական բավարարումից: Այն փաստը, որ այդ տեղեկանքները չեն լինելու պաշտոնական փաստաթուղթ (չեն լինելու ստորագրված կամ կնքված) եւ նույնիսկ չեն պարունակելու համապատասխան ընտրատարածքի ուընտրատեղամասի համարներն, անհնարին է դարձնելու դրանց նույնականացումը եւ չեզոքացնելու է այդ տեղեկանքների ապացուցողական նշանակությունը, հետեւաբար, եւ պիտանիությունը՝ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Այլ խոսքով՝ պետությունն ակնհայտորեն չի ստանձնելու քվեարկության մասնակցության վերաբերյալ կարեւորագույն տեղեկատվության՝ մասնակցողների ցուցակի պարունակության իսկության պատասխանատվությունը՝ դրանից բխող բոլոր այն հետեւանքներով, որոնք առ այսօր ուղեկցել են ընտրական գործընթացները:

Ո՛չ նոր ընտրական օրենսգրքով, ո՛չ ներկայացված առաջարկություններով ապահովված չեն նախագրանցման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ քվեարկությանը մասնակցելու փաստի նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ միջոցները, օրինակ՝ նախագրանցման գործընթացին զուգահեռ տեղեկատվության հասանելիություն, հանձնված մատնահետքերի համադրության եւ դրա արդյունքների վերահսկողություն: Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների մատչելիության եւ շահագռգիռ անձանց կողմից արդյունավետ ստուգման հարցերը եւս լուծված չեն:

Հարկ ենք համարում նշել, որ իշխանական եւ ոչ իշխանական կուսակցությունների կողմից համաձայնեցված՝ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկականմեխանիզմներնամենեւինչեն երաշխավորումառաջիկա ընտրությունների ազատ եւ արդար լինելը: Այս չափանիշներին բավարարելու տեսանկյունից ծայրահեղ խնդրահարույց են ընտրական օրենսգրքով սահմանված՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ցուցակների կիրառումը եւ դրանց միջոցով վարչական եւ ֆինանսական ռեսուրսների չարաշահումը, գործարար ու քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացներում: Չեն վերացվել քաղաքական կոալիցիաների ձեւավորման սահմանափակումներըեւ բանակի չարաշահման ռիսկերը, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը: Արհամարհվել են քաղաքացիական հասարակության կողմից մատնանշված բազմաթիվ այլ հիմնախնդիրներ:

Չափազանց մտահոգիչ են նոր ընտրական օրենսգրքով դիտորդական առաքելությունների եւ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված եւ հետեւողականորեն պահպանվող սահմանափակումները, որոնք էապես ազդելու են ընտրական գործընթացների թափանցիկության եւ հանրային վերահսկողության արդյունավետության վրա եւ բարձրաձայնված հիմնախնդիրների հետեւողական արհամարհումը իշխանությունների կողմից: Ի դեպ, այն նորամուծությունների մատչելիությունը (բոլոր տեղամասերի էլեկտրոնային գրանցման սարքավորումների տրամադրած տեղեկանքների տրամադրում եւ դրանց համադրում թղթային ցուցակների հետ),  որոնք առաջարկվում են կուսակցությունների եւ վստահված անձանց համար, չի նախատեսվում դիտորդական առաքելությունների եւ ԶԼՄ-ների համար:

Գտնում ենք, որ ընտրական գործընթացը պետք է դիտարկվի որպես ամբողջական համակարգ եւ դրա առանձին բաղադրիչների նկատմամբ տարբերակված եւ հակասական անդրադարձըի զորու չէապահովել ընտրական համակարգի ընդհանուր առողջացումը: Իսկ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությանհանդեպ ակնհայտ ճնշումը փաստացի ի չիք կարող է դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված բոլոր ակնկալիքները:

Անհրաժեշտ է անհապաղ վերացնել հանրային վերահսկողության սահմանափակումները, դիտորդների եւ ԶԼՄ-ների իրավունքները վերադարձնելառնվազն նախորդ ընտրական օրենսգրքի մակարդակի կարգավորումներին եւ պատշաճ կերպով կիրառել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ հանձնարարականները՝ վերացնելով դիտորդների ստուգարքները եւ ընձեռելով դիտորդական կազմակերպություններին հնարավորություն բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները, իսկ շահագրգիռ անձանց տրամադրելով քվեարկության արդյունքները բողոքարկելու առավել ընդգրկուն երաշխիքներ:

Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Բարսեղյան Լեւոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

Դանիելյան Ստեփան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Եգորյան Տիգրան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

Զեյնալյան Արտակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ

Իոաննեսյան Դանիել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ




Լրահոս