ՀՀ Պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը պատասխանում է «Ժողովուրդ»-ի հարցին:
–Տարիներ առաջ պետության միջոցներով առանձնատուն եք կառուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, եւ լուրեր էին պտտվում, որ հետագայում այդ տունը վաճառել եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակին, իսկ հետագայում բանակը այն Ձեզ նվիրատվություն է արել: Ի՞նչ կասեք այս տեղեկությունների մասին:
-Կարող եք փաստաթղթերը նայել, առաջինը պիտի ասեմ, որ այդ տունը պաշտպանության նախարար եղած ժամանակ չեմ կառուցել, երբ պաշտպանության նախարար եմ եղել, այդ տունը արդեն ունեցել եմ, եղել եմ բանակի շտաբի պետ: Երկրորդը՝ տունը երբեք վաճառքի չի ենթարկվել եւ այսօր էլ այդ տունը իմ սեփականությունն է:
Մանրամասները` տեսանյութում
Քնար Մանուկյան , Հովսեփ Հովսեփյան