Քննարկվել են ԵԱՏՄ-­ի հետ առևտրային գործընկերների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է կլոր­ սեղան քննարկում «ԵԱՏՄ և առևտրային գործընկերներ. Ընդհանուր տնտեսական գոտի» խորագրով, որի համակարգողն է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից: Տիգրան Սարգսյանը մասնակիցներին առաջարկել է քննարկել ներքին ներուժի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև երրորդ երկրների հետ տնտեսական միավորմանն առնչվող հարցեր, անդարադառնալ գործող ներդրումային նախագծերին և այն ծրագրերին, որոնք միտված են պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ռուսաստանի Էկոնոմիկայի զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը ներկայացրել է ցուցանիշներ առևտրային ծավալների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ԵԱՏՄ­ի ու Վիետնամի միջև Ազատ առևտրի համաձայնագրի պայմաններին: Նրա խոսքով, փաստաթղթով նախատեսված են գնային ազատականացման պայմանները, որոնք վերաբերում են Վիետնամի ու ԵԱՏՄ­ի միջև իրականացվող առևտրին: Լիխաչովը նշել է, որ այդ մոդելը նախատեսում են կիրառել նաև այլ գործընկեր երկրների հետ




Լրահոս