Պուտինը փորձում էր հասկանալ՝ որն է զիջումների կարմիր գիծը Հայաստանի և Ղարաբաղի համար. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ArmLur.am-ի հետ զրուցում, անդրադառնալով նախագահների երեկ տեղի ունեցած հանդիպմանն, ասաց, որ մեծ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից պետք չէ. «Մեծ հաշվով մեկ հանդիպումից չէ, որ պետք է երևա, թե ինչ ճանապարհով է գնալու բանակցային գործընթացը: Այստեղ որոշում կայացվեց, որ նման հանդիպումները պետք է շարունակական լինեն, ինչը նշանակում է, որ սա փորձն էր, և հավանաբար, Պուտինը երկու կողմերին էլ կոչ է արել հումք պատրաստել ապագա բանակացությունների համար»:

Քաղաքագետը նաև նկատեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ այս հարցի շուրջ Հայաստանի տեսակետն արդեն պարզ է, ինչը նշանակում է, որ Կազանի փաստաթղթին հայկական կողմը դրական պատասխան է տվել. «Ադրբեջանական կողմում նման հայտարարություններ չեղան, նրանք միայն ասացին, որ գրավված տարածքները պետք է հետ վերադարձվեն իրենց: Ըստ էության այս հանդիպմամբ կողմերը փորձում էին հասկանալ, թե ով ինչ «բագաժով» է հանդես գալու, իսկ Պուտինն էլ իր հերթին փորձեց հասկանալ՝ որն է զիջումների այն կարմիր գիծը, որը կա, թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի մոտ »:




Լրահոս