Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,-Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից՝ պատասխանելով Երվանդ Բոզոյանի տան խուզարկության մասին հարցին։




























