Ֆրանսիան Սարգսյան­-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով «Ռիա­նովոստի»­-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,­ -ասել է Բուշեն:

Նրա խոսքով` Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-­ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` Սարգսյան­Պուտին­ Ալիև հանդիպումը: «Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով»,­ -ասել է Բուշեն:




Լրահոս