ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հունիսի 25-ին Պեկինում մեկնարկ կտան ԵՏՄ-ի և «Մետաքսի ճանապարհի» ինտեգրման բանակցային գործընթացին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պեկինում մեկնարկ կտրվի մեր երկու ինտեգրացիոն ծրագրերի միջև բանակցություններին: Խոսքը համագործակցության նոր մակարդակ դուրս գալու մասին է, որը ենթադրում է տնտեսական համընդհանուր տարածքի ստեղծում »,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նաև հավելել է, որ Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսի ճանապարհի» միջև համագործակցությունը կարևորագույն խնդիր է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանն ու ԵՏՄ-ն մոտ ժամանակներս կարող են սկսել համագործակցության մասին բանակցությունները: