Հարց քաղաքացիներից` անձը կարո՞ղ է արդյոք վարչական դատարան դիմելուց հետո, վերափորձաքննության նպատակով, կրկին դիմել տարածքային մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձը կարո՞ղ է արդյոք վարչական դատարան դիմելուց հետո, վերափորձաքննության նպատակով, կրկին դիմել տարածքային մարմին:

Նելլի Ղազարյան (59 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ղազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձը դիմել է ՀՀ վարչական դատարան, եւ նրա հայցը՝ ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության, մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է:
(Հիմք «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ քաղաքացիներն իրավունք ունեն դատական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ կարգով բողոքարկել համապատասխան իրավասու պետական մարմնի որոշումը՝ իրենց հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաեւ հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանելու վերաբերյալ:




Լրահոս