Թուրքիայում ժողովրդավարության համար սպառնալիքներ են առաջացել. ԵԽԽՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ժողովրդավարության համար սպառնալիքներ գոյություն ունեն: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցում, փոխանցում է Euronews-ը:

«Իրադարձությունների վերջին զարգացումները՝ կապված ԶԼՄ-ների գործունեության և խոսքի ազատության հետ, սպառնալիքներ են ներկայացնում երկրի ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեության համար»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է «երկրում մարդու իրավունքների խախտումների հետաքննության» անցկացման կարևորությունը:

Փաստաթղթում ափսոսանք են հայտնում, որ «անարդյունք եղան քրդական խնդրի հարցով խաղաղ բանակցությունները», որոնք անցկացվում էին 2015թ.-ից:

Զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև նշվում է նախագահին վիրավորելու մասին օրենքի հոդվածի չափազանց լայնածավալ կիրառումը, որով 2 տարվա ընթացքում 2 հազար գործ է բացվել լրագրողների, համալսարանների դասխոսների, ինչպես նաև շարքային քաղաքացիների հանդեպ:




Լրահոս