«Դեռեւս 3 հոգի գտնվում են վերակենդանացման բաժիններում, այսօր Ռոլանդին կարողացել են բակ իջեցնել` մաքուր օդի, բոլորի մոտ կայուն դինամիկա կա` դրական միտումներով եւ հուսով եմ շուտով կապաքինվեն կտեղափոխվեն պալատ»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վիրավոր զինծառայողների առողջական վիճակին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Խոսելով վիրավորված Արման Լեզգինյանի առողջական վիճակի մասին, ով բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում, Մուրադյանը նշեց. «Արմանի մոտ կայուն վիճակ է, գրեթե ամենօրյա կապի մեջ ենք իրենց հետ եւ Համբուգի հիվանդանոցի հետ, որտեղ նա անցնում է իր բուժումը: Եւ ակնկալիքներ կան, որ հետագայում տեղափոխեն նեղ մասնագիտացած հիվանդանոց, որի հետ եւս փորձում ենք կապ հաստատել»:
Մանրամսները` ArmLur.am-ի տեսանյութում: