Հունիսի 24-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող ակտիվիստ Արտակ Գևորգյանի գործով դատական նիստն ավարտվեց արդարացման վճռով:
Դատախազ Անդրանիկ Սիմոնյանը հրաժարվել էր մեղադրանքից` նշելով, որ արարքում բացակայում է հանցակազմը, նախքան սա էլ դեռևս հունիսի 20-ին ԱԱԾ-ն գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ կատարվածով իրենց բնականոն աշխատանքը չի խաթարվել, աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառվել, հետևաբար իրենք չեն մասնակցելու դատական նիստերին:
Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե տանկով բողոքի ակցիա էր իրականացրել Երևանում և այցելելով ԱԱԾ շենք վախի մթնոլորտ էր ստեղծել, որը և դատական գործ հարուցելու պատճառ էր դարձել: