Ինչպես հայտնի է, երեկ Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր: Ձնհալքի հետևանքով սելավաջրերի մեծ հոսք է եղել դեպի քաղաք, ինչի հետևանքով կեղտաջուրը լցվել է մարդկանց տները, գոմերը:
Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ հունիսի 24-ին սարերից եկած տիղմը և քարերը խցանել են Արթիկի սելավատարը և սելավը փոխել է հունը: Ջուրը դուրս է եկել սելավատարից և լցվել փողոցները, սելավատարին հարակից տների բակերը և տները:
Վտանգավոր գոտուց մարդիկ տարհանվածեն, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Այս պահին համայնքային իշխանության կողմից ձեռնարկված են բոլոր միջոցառումներն իրավիճակն արագ կարգավորելու նպատակով: Քաղաքապետը սելավաջրի մակարդակը ձորերում բարձրանալու պահից դեպքի վայրում է եղել, խոսել մասնագետների և բնակիչների հետ:
Այժմ էլ նա զբղված է այս տարերքի հետևանքների վերացման խնդրով:Համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ կազմակերպվում են աշխատանքներ սելավատարերի հունը կարգավորելու և հետագա տեղումներով պայմանավորված հեղեղումների աղետալի հետևանքները կանխելու համար: 1-2 ժամից սպասվում է հատուկ տեխնիկան: Սարերեւմ անձրևը շարունակվում է, սելավատարերում ջրի հոսքը չի նվազել: Արթիկ է ժամանելու ՀՀ վարչապետը: