![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/xw_1222202.jpg)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում պարի ստուդիայում հրաձգություն է տեղի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Դեպքը տեղի է ունեցել Ֆորտ-Ուերտ քաղաքում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հանցագործության վայր ժամանակ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են հրազենային վնասվածք ստացած մեկ մարդու դի:
Մյուս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է նաև մյուս զոհը:
Հրաձգության մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Հետաքննություն է ընթանում: