Արթիկում տներ կան, որոնք այլևս պիտանի չեն բնակության համար. ինչ վիճակ է քաղաքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել է, հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ձնհալքի հետևանքով սելավաջրերի մեծ հոսք է եղել, ինչի հետևանքով կեղտաջուրը լցվել է մարդկանց տները, գոմերը: Պարզվել է, որ սարերից եկած տիղմը և քարերը խցանել է Արթիկի սելավատարը, ապա սելավը փոխել է հունը: Ջուրը դուրս է եկել սելավատարից և լցվել փողոցները, սելավատարին հարակից տների բակերը և տները: Այս առնչությամբ քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ առաջիկա օրերին կավարտվի աղետից տուժածների վնասների գույքագրումը: Կհաշվառվի՝  ով-ինչ է  կորցրել: Ապա կհստակեցվի` որքան գումարի և ծավալների  մասին է խոսքը:

13518110_1228923587147690_1542048653_o

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է Արթիկում, տեղում ծանոթացել քաղաքում տիրող իրավիճակին: Վարչապետի հանձնարարականով կազմվել է հանձնաժոողով` տարածքային կառավարման նախարարի տեղակալ Կարեն Միրզախանյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամներն են Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, տարածքային իշխանության և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ:

13518164_1228923593814356_644378085_o

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան վնասված տներ, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման:

13523956_1228923590481023_153958794_o

Քաղաքապետարանից մեզ հաջողվեց պարզել նաև, որ սարերում դեռևս տեղումներ կան: Եղանակը տաք է, ձյան շերտը նորից հալվում է: Տարվում են աշխատանքներ որպեսզի նորից ջուրը քաղաք չլցվի: Ճանապարհներ կան, որոնք խիստ վնասված են  և հիմնանորոգման կարիք ունեն, որովհետև բացի Մովրովի և Բմբուլենց սելավատարերից, քաղաքի տակից նույնպես ջուր է հոսում:

13524043_1228923600481022_1942218783_o

13524176_1228923607147688_1425929824_o

13524221_1228923597147689_2002888771_o

13548962_1228923610481021_753689249_o

13549287_1228923583814357_265442438_o

13555506_1228923603814355_588266976_o

Լիդա Եղիազարյան




Լրահոս