Ինչու Ֆելիքս Ցոլակյանին առանց գործ չթողեցին. հարազատ պաշտոն նախկին մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնել էինք, որ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է նախագահի վերահսկողության ծառայության պետ: Ոչ վաղ անցյալում այդ պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Հովսեփյանը, ով նշանակվեց ՊԵԿ նախագահ, իսկ Ցոլակյանն էլ անգործ էր մնացել Շիրակի մարզը ՀՅԴ-ին տալուց հետո:  Այժմ այդ մարզը ղեկավարում է  Հովսեփ Սիմոնյանը, ով 2012 թվականին եղել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու, իսկ մինչ նշանակումն աշխատում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչությունում՝ որպես պետի տեղակալ:

Թե բազմաթիւվ խնդիրներ ունեցող մարզում ինչ հաջողություններ կգրանցի դաշնակցական մարզպետը, դեռ դժվար է ասել, սակայն փաստ է, որ չնայած եղած խնդիրներին,  շիրակցիները Ֆելիքս Ցոլակյանի մասին խոսում են հարգանքով և սիրով:

Ով է Ֆելիքս Ցոլակյանը

Նախկին մարզպետը վերահսկողական ծառայության պետի պաշտոնը նախկինում ևս զբաղեցրել է ` 1999-2003 թվականներին, իսկ մինչ այդ էլ զբաղեցրել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:  2007 թվականի նոյեմբերի 1-ից զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ  2013 թվականի մարտի 7-ին նշանակվել ՀՀ Շիրակի մարզպետ:

Նախկին մարզպետի ունեցվածքը

Ֆելիքս Ցոլակյանը 2014 թվականի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրում չի հայտարարագրել շարժական և անշարժ գույք, ձեռքբերված կամ օտարված թանկարժեք իրեր, փոխառություններ: 2014 թվականին  Ցոլակյանը հայտարարագրել է 16,888,000 ՀՀ դրամ: 3,085,560 դրամ կազմել է նրա տարեկան  կենսաթոշակը եւ 4,545,491 դրամ՝ աշխատավարձը:

Ցոլակյանի կինը՝ Զինաիդա Բարսեղյանը, 2014 թվականին ունեցել է 6,620,000 հազար դրամ: Որպես ԱԱԾ  տնօրենի տեղակալ 2011-ին նրա դրամական միջոցները կազմել են 9,000,000 ՀՀ դրամ, եկամտի չափը՝ 6,543,578 ՀՀ դրամ:

Առանց գործ չթողեցին

Երբ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնության հարցն առաջացավ, արդեն իսկ պարզ դարձավ, որ Շիրակը կլինի մարզերից մեկը, որը կտրվի ՀՅԴ-ին: Արդեն պաշտոնանկությունից հետո նրա նոր աշխատանքի մասին բազմաթիվ տարբերակներ էին քննարկվում, որոնց թվում նաև ԱԱԾ վերադարձնելու տարբերակն էր`  տնօրենի կարգավիճակով, սակայն այստեղ էլ նշանակվեց Գեորգի Կուտոյանը, իսկ Ցոլակյանին էլ բաժին հասավ վերահսկողական ծառայությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս