![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/7AF08C47-2492-4C20-BFF9-934B9B48A488_w987_r1_s.jpg)
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշում է ընդունվել ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն:
Պատժամիջոցները կգործեն մինչև 2017թ. հունվարի 31-ը: Այս մասին ասվում է եվրոպական ինստիտուտի հաղորդագրության մեջ:
«Սահմանափակող միջոցները երկարաձգվել են մեկ տարով՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների: Պատժամիջոցներն ուժգնացվել են և անդրադառնում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտների վրա »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների չեղարկումը կապվում է Մինսկի համաձայնագրերի իրականացման հետ: «Քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրականացվել, Խորհուրդը որոշում է ընդունել պատժամիջոցները երկարաձգելու մասին»,-ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ: