«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Լևան Բերիանիձե (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսն ազատ ոճային ըմբիշ, գերծանր Լևան Բերիանիձեն է: Նա ծնվել է 1990 թվականին Վրաստանում: 2010 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: 2015 թվականից համալրել է Հայաստանի հավաքականը, որի կազում էլ Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց Խաղերի ուղեգիրը: Ռիոյի խաղերը մարզիկի նվիրական երազանքն էր: Նրա խոսքով՝ ջանք չի խնայում, երազանքի Խաղերը մեդալով հիշելու համար:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Չունեմ:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Հավաքականի բժիշկին:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ընտանիքիս:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Երազանք, աշխատասիրություն…

Ինչպե՞ս կուզեսոր հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Լավ մասնակցությամբ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս