Սերբիայում առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորել այն բանից հետո, երբ անհայտ անձը ներխուժել է սրճարան և գնդակահարել հաճախորդներին, փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սերբիայի հյուսիսում գտնվող Զրենյանին քաղաքում:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ անհայտ անձը նախ կրակել է իր կնոջ վրա, որից հետո կրակ բացել սրճարանի հաճախորդների ուղղությամբ: Տղամարդը ձերբակալվել է, տեղի ունեցածի պատճառները չեն հաղորդվում: