«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հարություն Մերդինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն է (նժույգթափեր): Նա ծնվել է 1984 թվականին: Մերդինյանը Եվրոպայի առաջնություններում նվաճել է և՛ բրոնզե և՛ արծաթե մեդալ, իսկ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճեց բաղձալի ոսկին: Հայ մարզիկը Խաղերի ուղեգիրը նվաճեց 2015-ին Գլազգոյում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին բրոնզե մեդալը: Մերդինյանը հայկական մարմնամարզությունում նոր էջ բացեց: Նա իր համբերատար և համառ բնավորությամբ քայլ առ քայլ հասնում է սպորտային երազանքներին: Նա օրինակ է շատերի համար: Չնայած շոշափելի նվաճումների՝ Մերդինյանը շատ համեստ և զուսպ է և իր թիմակիցների նման կատակասեր:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չեմ տանելու: Չեմ հավատում այդպիսի բաների: Աստված մեզ հետ է՝ դա էլ է բավական:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Կցանկանայի դահլիճում մորս տեսնել:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Թիմակիցներիս: Վստահ եմ, որ նրանք էլ իմ չափ ուրախանում են:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Փառք, հաղթանակ, քրտնաջան աշխատանք:

Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Միանշանակ՝ հաղթանակով:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս