Քաղաքապետարանի ուժերով ամեն ինչով կբավարարեն աղետից տուժածներին, սակայն ժամանակ է հարկավոր աղետի հետևանքները իրապես շտկելու համար: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
«Տեխնիկան անմիջապես եղել է քաղաքում և այս պահի դրությամբ առավոտից երեկո աշխատում են: Աշխատում են 3 էքսկավատորներ և 8 բեռնատարներ: Այսքանից ավել քանակի տեխնիկա շատացնել հնարավոր չէ, կսկսեն միմյանց խանգարել»,- ընդգծեց քաղաքապետը:
Ըստ քաղաքապետ Արսեն Աբրահամյանի` աշխատանքները կտարվեն դեռ 15-20 օր:
«Հեղեղի պատճառն այն է, որ թափոնները բերել լցրել են ձորակը: Սելավատարների ծավալը չէր կարող դիմակայել այդ հսկայածավալ թափոններին: Վերջին 20 տարում այն լցվել և չի մաքրվե»:
Աբրահամյանը հավելեց, որ վտանգի վերաբերյալ իրենց կողմից բարձաձայնվել է 2013թ.պատկամ մարմիններին, որ անհրաժեշտ են վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքներ, սակայն դրանք ահռելի մեծ գումարների հետ են կապված:
«Բնակչությանը համաճարակի հետ կապված այս պահին որևէ խնդիր չկա, ոչ մեկ տրցակով ոսկի չի կորցրել, ինչպես հաճախ լսում ենք բնակիչներից: Անհրաժեշտ են մասնագիտական լուրջ աշխատանքներ թափոնների ծավալը դուրս հանելու համար»:
Քաղաքապետը նաև նշեց, որ բոլոր ընտանիքներին առաջարկվել է ընտրել վարձակալման տարբերակ քաղաքապետարանի հոգածության ներքո, սակայն դեռևս ոչ ոք չի դիմել: