Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին մտադիր են օգոստոսին այցելել Ադրբեջան, որտեղ, ինչպես ակնկալվում է, Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպում տեղի կունենա, փոխանցում է «ՌԻԱ»-ն՝ հղում անելով իրանական «Թասնիմ» գործակալությանը:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հիշեցնում է, որ ապրիլին Բաքվում կայացել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը համագործակցության հարցերի շուրջ քննարկում են անցկացրել:
Կրեմլում ևս մեկնաբանել են Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպումը: «Մշակվում է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: