ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և նվազեցնել լարվածությունը: Այս մասին Վարշավայում մեկնարկած գագաթաժողովի շրջանակներում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում կհիշատակենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին նվազեցնել լարվածությունը, խուսափել բռնությունից և շարունակել ուղիներ փնտրել բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք աջակցում ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բոլոր ջանքերը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաքում անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: