ՀԱՐՑ. Շուկաներում եւ առեւտրի կետերում օգտագործվող կշեռքները ո՞վ է ստուգում: Ընդհանրապես ո՞վ է վերահսկում դրանց ճշգրտությունը:
Կարինե Գեւորգյան (65 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բոլոր չափման միջոցները, այդ թվում կշեռքները տարին մեկ անգամ ենթակա են ստուգաչափման «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից, որի դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատոպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա եւ (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական: Իսկ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, այդ թվում չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշման պետական չափագիտական վերահսկողությունն իրականացվում է Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, ֆորմալ առումով համապատասխան մարմինները կատարում են իրենց աշխատանքը՝ կշեռքները ենթարկելով ստուգման, բայց, ցավոք, գործում են թերակշռելու բազմաթիվ մեթոդներ, որոնց տիրապետում են թե՛ խանութների, թե՛ քաղաքային շուկաների աշխատողները: