Մոտ ժամանակներս կկայանա Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման ամսաթվի մասին որոշում կընդունվի օգոստոսին: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Բաքվում 3 երկրների նախագահները կքննարկեն «Հյուսիս-Հարավ» ծրագիրը:

«Մոտ ժամանակներս կկայանա Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը: Ներկա պահին նախապատրաստվում է 3 պետությունների ղեկավարների հանդիպումը»,-ասել է Լավրովը:




Լրահոս