Ինչքան քո կարծիքը հասանելի դարձնես` դու շահում ես. Վովա Վարդանաովը` Սերժ Սարգսյանի` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչքան քո կարծիքը հասանելի դարձնես` դու շահում ես: Քո միտքն առաջ ես տանում` հասանելի դարձնելով հասարակությանը: Օրինակ, որ ասում են ինչի Սերժը գնաց ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ճիշտ արեց, որովհետև հարթակ ա, որտեղ ինքը կարա մեր կարծիքը հայտնի»- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Վովա Վարդանովը նշեց, որ լսել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը արաբական հեռուստաընկերության և դրա մեջ ոչ մի արտառոց բան չի տեսել:
«Մենք չպիտի նայենք, թե բանակցության փուլը ոնց ա գնում, ուր ա գնում կամ Կասպերչիկն ինչ ասեց: Դ’ե հերն էլ անիծած, մենք պիտի մտածենք, թե ինչ ապագա ենք ուզում ունենանք»,-նշեց հետախույզ Վարդանովը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս