Չավուշօղլուն մեկնում է Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան հուլիսի 14-15-ը: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաքու այցի ընթացքում Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն ու աշխարհում և տարածաշրջանում տիրող իրավիճակը:




Լրահոս