Մի քանի հարյուր հոգի մարդ են վերցնում, ասում են, դե մենք չկարողացանք պահել, թուրքը դավադիր, սրիկա էր. ազատամարտիկը` հողեր հանձնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր խորին համոզմամբ ինչ որ կատարվեց ապրիլի 1-2-ին, այլևս ամեն ինչ սպասվում է: Հողերը հանձնելու ձևն էլ ամեն ինչն էլ: Իբրև, թե չկարողացանք պահենք: Հանձնելու մի քանի ձև կա` թղթով և պատերազմով: Պատերազմը, որ ուղղակի հանձնում են. մի քանի հարյուր հոգի մարդ են վերցնում, ասում են, դե մենք չկարողացանք պահել, թուրքը դավադիր, սրիկա և տականք էր»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Ժորա Ֆարյան` խոսելով իշխանության կողմից հողերի հնարավոր հանձնման մասին:

Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին տարածվել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հողերի հանձման մասին իշխանություններին երկու ճանապարհ է առաջարկել` կամ տարածքների հանձնում կամ պատերազմ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս