Հայաստանն ապրում է պաշտոնական վիճակագրության «նկարած» երկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում:

Պարենային ապրանքների շուկայում ԱՎԾ-ն մինչեւ անգամ 4,5 տոկոս գնանկում է արձանագրել, ոչ պարենային ապրանքների դեպքում այդ ցուցանիշը 1,5 տոկոս է կազմել: ԱՎԾ-ն նույնիսկ ծխախոտների շուկայում է գնանկում արձանագրել՝ 0,6 տոկոսով: Սա այն դեպքում, երբ բոլորին հայտնի փաստ է, որ այս տարվա սկզբից ծխախոտները երկու անգամ թանկացել են՝ 3-ից 5 տոկոս:

Բայց, դե, ըստ ԱՎԾ-ի՝ նման բան չի եղել, եւ այն, ինչ մենք ամեն օր տեսնում են, գոյություն չունի, փոխարենը Հայաստանն ապրում է պաշտոնական վիճակագրության «նկարած» երկրում, որտեղ տնտեսությունը զարգանում է, գները էժանանում են, եկամուտները պարբերաբար բարձրանում են եւ այսպես շարունակ: Մի խոսքով, դրախտից հինգ պակաս վիճակ:




Լրահոս