Օլանդը ժամանել է Նիցցա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու վարչապետ Մանուել Վալսը ժամանել են Նիցցա, փոխանցում է iTELE հեռուստաալիքը:

Բացի այդ, Նիցցա է ժամանել Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնևը: Նա գնահատել է իրավիճակն ու խորհրդակցություն անցկացրել քաղաքի ղեկավարության, տեղական ուժային կառույցների պետերի, ինչպես նաև ոստիկանների և փրկարարական ծառայությունների աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, Նիցցա քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ և սկսել կրակ բացել ծովափին հավաքվածների ուղղությամբ, ավելի քան 80 մարդ է զոհվել:




Լրահոս