Հրապարակվել է Նիսի ահաբեկչության հեղինակի լուսանկարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական լրատվամիջոցներում տարածվել է Նիսում ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Լահուաեջ Բուհլելի լուսանկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ֆրանսիական L’Est Republicaine­ը, հրապարակել է ահաբեկչի` ինքնության քարտի սկանը, որը ոստիկանությունը հայտնաբերել է նրա բեռնատարում ահաբեկչին սպանելուց հետո:

13695717_1048302475248469_1183038419_n

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշումէին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվըհասել է 84­ի: Եվս 18 մարդ գտնվում են ծայրահեղ վիճակում: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկումհավաքված ամբոխի մեջ, ապա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդըսպանվել է ոստիկանների կողմից:




Լրահոս