Օբաման կոչ է արել աջակցել Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել աջակցել Թուրքիայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը: Նա նաև կոչ է արել Թուրքիային խուսափել բռնությունից և արյունահեղությունից:

Sky News-ի հաղորդմամբ՝ Բարաք Օբաման և Ջոն Քերին քննարկել են Թուրքիայի իրավիճակը: Նշվում է, որ Օբաման և Քերին վստահություն են հայտնել, որ բոլոր կողմերը կաջակցեն Թուրքիայի ընտրված իշխանություններին:




Լրահոս